5 հոկտեմբերի 2010 - 16:06 AMT
Հայաստանի 48 խոշոր ընկերություններ խուսափել են պարտադիր աուդիտից

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 26-րդ հոդվածների համաձայն` այն խոշոր կազմակերպությունները, որոնց 2009 թվականի գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավոր են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ միասին:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված ուսումնասիրություններից պարզվել է, որ մի շարք խոշոր կազմակերպություններ (ցանկը` կցվում է) աուդիտի չեն ենթարկվել և չեն հրապարակել 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` աուդիտորական եզրակացությունների հետ միասին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Անբարեխիղճ ընկերությունների ցուցակը ճշտվում է: