5 հոկտեմբերի 2010 - 17:07 AMT
2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 17,1 տոկոսով

2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4380 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 17,1 տոկոսով ավելի է 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում ՋԷԿ-երի արտադրած էներգիան կազմել է 656 մլն կՎտ ժ՝ ավելանալով 45,1 տոկոսով 2009թ. հունվար-օգոսոտսի համեմատ: Հաշվետու շրջանում ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 1880,5 մլն կՎտ/ժ՝ ապահովելով 40,6 տոկոս աճ, իսկ ՀԱԷԿ-ի արտադրած էներգիան նվազել է 5,6 տոկոսով՝ կազմելով 1840,9 մլն կՎտ/ժ:

Բացի այդ, հողմակայանների արտադրած էներգիան կազմել է 2,6 մլն կՎՏ/ժ՝ կրճատվելով 7,1 տոկոսով: