Երևանում քննարկում են ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործման հարցերը

Երևանում քննարկում են ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործման հարցերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ից 8-ը Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ) Հայաստանում Եվրոպական տարածաշրջանային սեմինար է անցկացնում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը, սեմինարի նպատակն է` աջակցել ռիսկերի կառավարման մշակույթի ներդրմանը մաքսային համակարգում, նպաստել ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործմանը` նկատի առնելով, որ ռիսկերի կառավարումը մաքսային վարչարարության առանցքային մեխանիզմներից մեկն է և բխում է 21-րդ դարի մաքսային ծառայության մարտահրավերներից:

«Ռիսկերի կառավարումն այսօր համարվում է ժամանակակից մաքսային վարչարարության առաջնային սկզբունքներից մեկը: Չեմ կասկածում, որ այս հանդիպման արդյունքում մեկ քայլ առաջ կկատարենք ռիսկերի կառավարման ոլորտում մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացման և խորացման ուղղությամբ»,- ասել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Միջոցառման մասնակիցները մոտ 20 եվրոպական երկրների ներկայացուցիչներ են: Սեմինարն անցկացնում են Ավստրալիայից և Ֆիլանդիայից ժամանած փորձագետները: «Ռիսկերի կառավարումը» ՀՄԿ-ի տարածաշրջանային սեմինարներից է, որոնք անցկացվում են աշխարհի 6 տարածաշրջաններում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---