5 հոկտեմբերի 2010 - 19:00 AMT
Շավարշ Քոչարյան. ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ անդամ է դառնալու

«ԼՂՀ հիմնախնդիրը միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում է, և միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործում Երևանը ղեկավարվում է միայն Արցախի ժողովրդի կամքով»,- ՀՀ խորհրդարանում հոկտեմբերի 5-ին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգության» օրինագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի լիիրավ անդամ չի դարձել, նրա շահերը բանակցություններում ներկայացնում է Հայաստանը: «Սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանն ամբողջապես փոխարինում է Լեռնային Ղարաբաղին բանակցություններում: Կարգավորման գործընթացի փուլերից մեկում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ անդամ է դառնալու»,- ընդգծել է նա: