Բուենոս Այրեսում կտեղադրվի հրեաների կյանքը փրկած հայ փրկիչներին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի (IRWF) տնօրենների խորհրդի որոշմամբ կկանգնեցվի առանձնահատուկ հուշարձան նվիրված հրեաների կյանքը փրկած հայ փրկիչներին, ինչպես նաև Երկրորդ Աշխարհամարտի տարիներին նացիստների հալածանքների զոհ դարձած ազգային մյուս փոքրամասնություններին:

Հուշարձանն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում և տեղադրվելու է սիմվոլիկ մի վայրում՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այն նվիրված է լինելու բոլոր այն խիզախ հայերին, տղամարդկանց ու կանանց, որոնք վտանգելով սեփական կյանքը փրկել են հետապնդվող հրեաներին: Դեռ 14 հայ է պաշտոնապես ճանաչվել որպես փրկիչ: Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը բարձրացնելով հարցը դիմում է հասարակության բոլոր խավերին՝ մղելով նրանց հայտնաբերել անհայտ մնացած այդ հայազգի փրկիչներին՝ թույլ տալով ըստ հավուր պատշաճի ուսումնասիրել ու ներկայացնել նրանց պատմությունները, հաղորդում է Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամի մամլո ծառայությունը:

Ռաուլ Վալլենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) - գլոբալ տարածում ունեցող հասարակական կազմակերպություն է, որի գլխավոր նպատակն է ուսումնասիրել, փաստագրել ու հրապարակել Հրեական Ողջակիզման զոհերին փրկած խիզախ մարդանց ժառանգությունը: Անցած սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի օրը, հիմնադրամը նոր էջ բացեց, որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության հետազոտմանն ու ուսուցմանը, նրա մշակույթին և ժառանգությանն, ինչպես նաև հայ փրկիչների ժառանգությանը: Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսն իրենից ներկայացնում է շատ հարմար բնակավայր նմանատիպ հուշարձանի համար, մի քաղաք որտեղ 130 000 հայ ժառանգորդ է բնակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---