Ստրասբուրգում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ կայացել է Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի գործունեության վերականգնման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է ԵԽԽՎ նախագահ Մևվլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և նրա տեղակալ Արմեն Ռուստամյանը: Ադրբեջանական կողմից ներկա էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն ու պատվիրակության անդամ Սաբիր Հաջիևը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մատիաս Սորինասը:

Երկու երկրների խորհրդարանականները պայմանավորվել են, որ պատվիրակությունների նոր հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, հաղորդում է Trend գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---