ԵԽԽՎ- նոր գլխավոր քարտուղարն է լեհ Վոյցեխ Սավիցկին

ԵԽԽՎ- նոր գլխավոր քարտուղարն է լեհ Վոյցեխ Սավիցկին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Լեհաստանի ներկայացուցիչ Վոյցեխ Սավիցկին: ԵԽԽՎ լիագումար նիստում Սավիցկու թեկնածության համար քվերակել է 246 պատգամավորից 151-ը, ասվում է կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում:

Վոյցեխ Սավիցկին գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2011-ի փետրվարի 1-ից և կպաշտոնավարի 5 տարի, հաղորդում է ՌԲԿ-ն:

Սավիցկին կփոխարինի ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մատիաս Սորինասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---