Բելառուսը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում

Բելառուսը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում

PanARMENIAN.Net - Բելառուսը բազմիցս է ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: «Եվ իհարկե պահպանելով բոլոր կողմերի շահերը»,-ասել է Սուխարենկոն: Նա նշել է, որ իր երկիրն այսօր որևէ կողմի չի սատարում այդ հարցում:

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեության արդյունավետությանը՝ Սուխարենկոն ասել է, որ Բելառուսն այսօր այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ-ին: «Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանը:

Ընդ որում, մեկնաբանելով այն, թե ինչու Մինսկը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև չի ընդունում, Սուխարենկոն ասել է, որ այդ հարցը դեռևս ուսումնասիրված չէ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---