2011 թվականին կբարձրացվեն գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը

2011 թվականին կբարձրացվեն գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը

PanARMENIAN.Net - 2011 թվականի պետբյուջեով նախատեսվում է բարձրացնել գիտության և մշակույթի գործիչների աշխատավարձերը, հոկտեմբերի 6-ին հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Գիտնականների աշխատավարձը կբարձրանա 12 տոկոսվ, որի համար բյուջեով կհատկացվի շուրջ 1 մլրդ դրամ, իսկ մշակույթի գործիչներինը՝ 15 տոկոսով»,-ասել է նա: Ընդ որում, նախարարը հավելել է, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա հաշվարկային համակարգով:

Ներկայացնելով 2011թ. պետբյուջեն Տիգրան Դավթյանն ասել է, որ բյուջեի ծախսային մասը կազմում է 998, 6 մլրդ դրամ, ինչը 63 մլրդ դրամով ավելի է 2010թ. ցուցանիշից: Պետբյուջեի ընթացիկ տարվա ծախսերը կկազմեն 834 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 163 մլրդ դրամ: «Բյուջեի լրացուցիչ ծախսերի առյուծի բաժինը կունենա սոցիալ-մշակութային ուղղվածություն»,-ասել է նա: Ծախսերի մեծ մասը կուղղվի աղետի գոտու վերականգնմանը, դպրոցների կապիտալ շինարարությանը, առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը:

Ինչպես ասել է Տիգրան Դավթյանը, կենսաթոշակների վճարման համար կհատկացվի բյուջեի 20 տոկոսը, ավելին, կառավարությունը կշարունակի փոխհատուցել խորհրդային տարիների «սառեցված» ավանդները, որի համար կհատկացվի 1,6 մլրդ դրամ: 2011թ. կավելանան նաև պաշտպանական ծախսերն ու աջակցությանը չափը ԼՂՀ-ին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---