Սեյրան Օհանյանը չի բացառում, որ զինվորին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսահոլովակի հետ կապված պատմությունը միտումնավոր բնույթ էր կրում

Սեյրան Օհանյանը չի բացառում, որ զինվորին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսահոլովակի հետ կապված պատմությունը միտումնավոր բնույթ էր կրում

PanARMENIAN.Net - «Ես հենց սկզբից չէի հավատում, որ YouTube-ում զետեղված տեսահոլովակն իրական է: Սակայն պաշտպանության նախարարությունը ռազմական ոստիկանության հետ միասին կարողացավ բացահայտել այդ միջադեպի մասնակիցներին ու սպային, որը ծեծի էր ենթարկում զինվորին և որն արդեն ձերբակալվել է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա հավաստիացրել է, որ այդ սպան իր պատիժը կկրի օրենքի ողջ խստությամբ: «Սակայն ես մինչև վերջ չեմ բացառում այն վարկածը, որ դա միտումնավոր էր արված»,-ասել է ՊՆ ղեկավարը: Նա հավելել է նաև, որ այդ տեսահոլովակը նկարահանած և տարածած անձիք անպայման կբացահայտվեն: «Սակայն պատիժ կկրեն, թե ոչ, կորոշի քննչական մարմինը: Ես դա ասում եմ, որովհետև վերջերս ակտիվացել են «հարձակումները» բանակի ու նրա ղեկավարության հասցեին: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում, սակայն նման դեպքեր եղել են նաև անցյալում»,-ասել է նա՝ հավելելով, որ, ցավոք սրտի, նման հանգամանքներում մահացու դեպքերը բանակում ավելանում են: Ինչպես նշել է Օհանյանը, առաջին հերթին բանակի հրամանատարությունն է ձգտում բացահայտել այդ դեպքերը:

Զինվորի սպանության վերջին դեպքի վերաբերյալ Օհանյանը նշեց, որ իրոք, նման դեպք եղել է: «Սպանության մասնակիցների մեծ մասն արդեն բացահայտվել է, իսկ հանցագործությունը ժամկետային զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանք է»,-ասել է Օհանյանը՝ հավելելով, որ քրեական գործ է հարուցված և մեղավորները կպատժվեն:

 Ուշագրավ
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը