Հայաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում է ռազմական ոլորտը

Հայաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում է ռազմական ոլորտը

PanARMENIAN.Net - Հայկական կողմի զինված ուժերը բարձր մարտունակության շնորհիվ պահպանում են ուժերի հարաբերակցությունը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Հակառակ դեպքում հակառակորդը վաղուց արդեն ռազմական գործողությունների կդիմեր, եթե ոչ Հայաստանի, ապա Արցախի դեմ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը խորհրադարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման վերաբերյալ Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքը միշտ եղել է և հայկական կողմը հետևողականորեն պատրաստվում է գործել նույնիսկ ամենածանր պայմաններում: «Մենք չենք մասնակցում սպառազինությունների մրցավազքին, սակայն զարգացնում ենք ռազմական ոլորտը, ակտիվորեն համագործակցում ենք տարբեր երկրների հետ՝ ձեռք բերելով զնեք ու ռազմական տեխնիկա»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Ինչպես նշել է Օհանյանը, արդեն պատրաստ է ՀՀ սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական արդյունաբերության զարգացման ծրագիրը, որը ներկայացվել է ՀՀ ԱԽ քննարկմանը: «Կարելի է ասել, որ այդ փաստաթղթերը արդեն համաձայնեցված են երկրի ղեկավարության հետ»,-ասել է Սեյրան Օհանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---