7 հոկտեմբերի 2010 - 11:17 AMT
Պատմաբան և գրող, պրոֆեսոր Շաքե Մինասյանը դարձել է ՀԱԵ Կանադայի թեմի «Տարվա մարդը»

Պատմաբան և գրող, պրոֆեսոր Շաքե Մինասյանը դարձել է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Կանադայի թեմի «Տարվա մարդը»: Հոկտեմբերի 10-ին թեմի առաջնորդարանում` Մոնրեալի Սբ. Հակոբ եկեղեցում, կայացել է դափնեկրի մեծարման արարողությունը, հաղորդում է թեմի մամլո ծառայությունը:

Շաքե Դանիելյանը Հայաստանի պատմության մասին աշխատությունների հեղինակ է: Նա նաև 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից փրկվածի ժառանգ է: