7 հոկտեմբերի 2010 - 15:16 AMT
Հայաստանի ԱԺ փոխխոսնակ է ընտրվել Սամվել Բալասանյանը

ՀՀ ԱԺ-ում քվեարկության արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանն ընտրվել է ԱԺ փոխխոսնակ: Քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր, որոնցից 74-ը «կողմ» է քվեարկել, 6-ը՝ «դեմ», և 3 քվե անվավեր է ճանաչվել: «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» խմբակցությունը չեն մասնակցել քվեարկությանը:

Հանդես գալով շնորհակալական խոսքով՝ Սամվել Բալասանյանն ասել է. «Ես երախտապարտ եմ բոլորին, ով քվեարկել է իմ օգտին, իսկ նրանց, ով դեմ է քվեարկել, կասեմ, որ ապացուցելու եմ իմ լավ աշխատանքը»: