Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Վրաստանի հարցում, գտնում է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարը 7 հոկտեմբերի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմը Հայաստան այցերից առաջ ամեն անգամ խնդիրներ է ստեծղում՝ փակելով Վերին Լարսը, որպեսզի Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը խոսվի միայն դրա մասին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա, Վերին Լարսի խնդիրը վաղուց արդեն լուծվել է, սակայն վրացական կողմը միտումնավոր կերպով փակում է այն: «Որքա՞ն եք դրանով զբաղվելու»,-հռետորական հարց է տալիս Թորոսյանը: Ինչ վերաբերում է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այն հայտարարությանը, թե Վրաստանի քարտեզի վրա չկա Ջավախք, ապա Թորոսյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունը Վրաստանի իշխանությունների շարունակությունն է: «Այդ քաղաքականության շրջանակներում Վրաստանը տարբեր նախագծեր է իրականացնում, օրինակ, այժմ Նինոծմինդայի կենտրոնում մեծ համալիր է կառուցվում, որն, ըստ վրացական իշխանությունների, մանկատուն է լինելու: Հազիվ թե նման մեծ համալիրը նախատեսված լինի մի քանի տասնյակ որբերի համար: Կողքի հայերին պատկանող 2 տները իշխանությունները ստիպողաբար գնեցին տերերից, ևս 2 տուն շուտով կգնվի: Համալիր մշտապես կասկածելի բեռնատարներ ու մարդկ են մուտք գործում»,-ասել է Թորոսյանը: Նա նշել է նաև, որ նման շինարարություն է ընթանում նաև Փոկա գյուղում՝ Փարվանա լճի ափին: «Ասում են, որ վանք է կառուցվում, սակայն իրականում նման շինարարությունը ընդհանուր ոչ մի բան չունի հոգևոր կառույցի հետ»,-ասել է Թորոսյանն՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ Հայաստանը փոխի քաղաքականությունը Վրաստանի հարցում, խստացնի այն ու բարձրաձայնի խախտումների մասին միջազգային ատյաններում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |