16 հուլիսի 2001 - 20:00 AMT
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՍԻՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Այսօր պաշտոնական այցով Երեւան ժամանեց Սիրիայի Ազգային Ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի նախագահ Աբդուլ Քադեր Քադդուրայի գլխավորությամբ: Չորսօրյա այցի ընթացքում Սիրիայի խորհրդարանի խոսնակը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց Կաթողոիկոս Գարեգին Երկրորդի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, խորհրդարանական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Պատվիրակության անդամները ծաղկեպսակներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերիՀուշարձանին, կայցելեն Ցեղասպանության Թանգարան եւ Մատենադարան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: