7 հոկտեմբերի 2010 - 17:54 AMT
ՀԿԵՈւ ներդրումների ծավալը 2011-ին կկազմի շուրջ 15.8 մլրդ դրամ

2010-ի 9 ամիսներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի փաստացի ֆինանսավորումը կազմել է 7 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղորդվել է ենթակառույցների արդիականացմանը, ասել է ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը: «9 ամիսների ընթացքում ՀԿԵՈւ ծախսերը կազմել են 11.58 մլրդ դրամ: Նա ավելացրել է, որ 2010-ի հունվար-սեպտեմբերին փոխադրումների ծավալը 2009-ի նույն շրջանի համեմատ աճել է 12 տոկոսով: 2009-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ՀԿԵՈւ ուղևորափոխադրումներն աճել են 58 տոկոսով, իսկ բեռնափոխադրումների ծավալը` 9 տոկոսով: «Մեզ հաջողվել է կատարել եկամուտների բյուջետային պլանը, որը կգերազանցի անցյալ տարվա պլանը 9.7 տոկոսով»,- ասել է ՀԿԵՈՒ ղեկավարը: