Հայաստանի Տավուշի մարզում թարմ մրգի մթերման կենտրոն է բացվել

Հայաստանի Տավուշի մարզում թարմ մրգի մթերման կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մասնակցել է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում գյուղատնտեսական արտադրանքների մթերման կենտրոնի բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, միրգ-բանջարեղենի մթերման կենտրոնը հիմնվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան»-ի «Ջրից դեպի շուկա» ծրագրի և «Օքսֆամ ՄԲ»-ի կենսապահովման ծրագրի շրջանակներում: Մթերման կենտրոնը, որը պատկանում է «Ակնաղբյուր» և «Լուսաձոր» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներին և ղեկավարվում է նրանց կողմից, միրգ մշակող 64 անդամ ֆերմերներին կտրամադրի մթերման, տեսակավորման և սառը պահեստավորման ծառայություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կարևորելով նման կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնը գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին հնարավորություն կտա արտադրել ավելի լավ ապրանքներ, պահել դրանք ավելի երկար` առանց վախենալու, որ ապրանքը կփչանա: Նա նաև հույս է հայտնել, որ գյուղացիների միավորմամբ, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ու կառավարության աջակցությամբ մարզի Ակնաղբյուր և Լուսաձոր գյուղերի, ինչպես նաև հարակից այլ գյուղերի միրգը շուտով կհայտնվի ոչ միայն Երևանի, այլև արտերկրի սպառողների սեղաններին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---