7 հոկտեմբերի 2010 - 20:06 AMT
Վաշինգտոնում կկայանա շնորհանդես և քննարկում` «Հայաստանի մրցունակության օրակարգ. համագործակցություն ցանցերի միջոցով» խորագրով

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կկազմակերպի շնորհանդես և քննարկում` «Հայաստանի մրցունակության օրակարգ. համագործակցություն ցանցերի միջոցով» խորագրով:

Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի վերջին տնտեսական զարգացումները և իրագործվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մրցունակության հիմնադրամի աշխատանքները երկրի տնտեսության առանցքային ոլորտներում: Կքննարկվեն նոր ծրագրեր` զբոսաշրջային արդյունքի մշակումից մինչև միջուկային բժշկություն: ՀՀ նախագահի գլխավորտնտեսականխորհրդական Վահրամ Ներսիսյանցը, որը կներկայացնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի ունեցած մարտահրավերները և աճի վերականգնման ռազմավարական ուղղությունները: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը կծանոթացնի հիմնադրամի ռազմավարությանը և ծրագրերին: Շնորհանդեսի խոսնակներից են նաև Անդրե Անդոնյանը` «McKinsey&Company» ընկերության առաջադեմ արդյունաբերության հատվածի տնօրենը և համաշխարհային առաջնորդը և «Flagship Ventures» ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը: Միջոցառմանը հաջորդելու է քննարկում լսարանի հետ, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը: