7 հոկտեմբերի 2010 - 20:51 AMT
Բորիս Գրեբենշիկովը կպատրաստի հատուկ ծրագիր Երևանում կայանալիք համերգի համար

Հոկտեմբերի 31-ին Երևանում Բորիս Գրեբենշիկովը և Ակվարիում խումբը համերգով ավարտում են իրենց «Կարմիր գետ» անվանումով համերգային շրջագայությունը:

«Ես որպես տնօրեն ենթադրում եմ, որ Երևանում համերգի համար Գրեբենշիկովը կպատասրտի հատուկ ծրագիր: Նաև կարծում եմ, որ երևանյան համերգին կմասնակցի Ջիվան Գասպարյանը, որի հետ Գրեբենշիկովը բազմիցս նվագել է մի բեմում, սակայն կյանքը շատ արագ է փոխվում և 300 տոկոսով ինչ-որ բան հաստատել չեմ կարող»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ակվարիում» խմբի տնօրեն Մաքսիմ Լանդեն:

Նա ավելացրել է` քանի որ Գրեբենշիկովն այցելում է Երևան ոչ շատ հաճախ, ապա ցանկացած համերգային ծրագիր նոր է Երևանի համար: