Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին

PanARMENIAN.Net - Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանի անդամակցությանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), հինգշաբթի Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Ըստ նրա, անդամակցությունը ԱՀԿ-ին կնպաստի նրան, որ «Ռուսաստանն առավել քաղաքակիրթ դառնա», գտնում է Վրաստանի վարչապետը: Այդ կազմակերպությունների կանոնների համաձայն, ԱՀԿ-ին անդամակցող ցանկացած երկիր կարող է արգելափակել մեկ այլ պետության անդամակցությունը: Գիլաուրին նշել է նաև, որ Վրաստանը պատրաստ է «ցանկացած պահի» բանակցել ՌԴ-ի հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միևնույն ժամանակ, ըստ Associated Press-ի, մեկ օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե Վրաստանը կհամաձայնվի Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին, եթե վրաց մաքսավորներին թույլատրվի մուտք գործել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---