8 հոկտեմբերի 2010 - 14:40 AMT
Անկարգություններ Ադրբեջանում. Բնակչությունը ծեծում է զինվորականներին

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի Հանրապետության Միրբաշիր բնակավայրում տեղի են ունեցել բախումներ զինծառայողների և բնակչության միջև: Բախումների արդյունքում վնասվել և շարքից դուրս է եկել «ՈՒԱԶ» մակնիշի ռազմական ավտոմեքենաn: Ընդհարումները շարունակվել են ադրբեջանցի զինվորակաների և ոստիկանության ներկայացուցիչների միջև: Ենթադրվում է, որ քաղաքացիների շարքում եղել են նաև Թուրքիայի քաղաքացիներ, որոնք այդ շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացնում, հաղորդում է Voskanapat.info-ն: