8 հոկտեմբերի 2010 - 16:29 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը համակարգիչներ է նվիրել Արարատի մարզի գյուղերի դպրոցներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) նվիրեց համակարգիչներ Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ, Լուսաշող, Դաշտաքար և Շաղափ գյուղերի դպրոցներին: Համակարգիչների հանձնման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմերի ութին` Արարատի մարզպետարանում:

«Այս միջոցառումը մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության մի մասն է, որն ուղղված է աջակցելու երեխաների և երիտասարդների կրթությանը և իրականացվում է «Belline-վառ ապագա» կարգախոսի ներքո: Համոզված եմ, որ գյուղական համայնքներում կրթության որակի բարձացումը կնպաստի ամբողջ երկրի համաչափ և կայուն զարգացմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ 2009-2010թթ ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի տարբեր շրջաններում բացել է մի քանի տասնյակ համակարգչային դասարաններ, այդ թվում` հեռահար ուսուցման առաջին դասարանը Երևանի թիվ 55 դպրոցում: Այս ամենի հետ զուգահեռ ընկերությունն իրականացնում է դպրոցների ապահովումը ինտերնետ կապով և աջակցում է կրթական հաստատությունների համար մեկ միասնական ցանցի ստեղծմանը: Բացի այդ, «ԱրմենՏել» -ն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում պետական կրթական հաստատություններին տրամադրում է Hi Line ծառայություն արտոնյալ պայմաններով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: