8 հոկտեմբերի 2010 - 17:46 AMT
Ալեքսանդր Բրինկեն. Ղարաբաղն առավելություն ունի Կոսովոյի համեմատ. դա բնիկ հայկական հող է

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է համառորեն պայքարի իր անկախության համար և ոչ մի դեպքում չզիջի, և այդժամ Արցախի անկախությունը կճանաչեն նաև մյուս պետությունները»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է շվեյցարացի կոմպոզիտոր, դոկտոր Ալեքսանդր Բրինկենը: Նրա խոսքով, աշխարհն արդեն ընդունել է Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը: «Իսկ Ղարաբաղը ևս մեկ առավելություն ունի. դա բնիկ հայկական հող է»,- նշել է Ալեքսանդր Բրինկենը: Նրա խոսքով, ազգային ինքնության պահպանման համար պետք է պայքարի յուրաքանչյուր ժողովուրդ, «քանի որ գլոբալիզացիայի պայմաններում յուրաքանչյուր ժողովրդի առջև մշակույթների ձուլման սպառնալիք է ծառանում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Բրինկենը նշել է, որ սկսած 70-ական թվականներից ինքը պարբերաբար այցելում է Հայաստան, ուսումնասիրում նրա մշակույթն ու 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները: