9 հոկտեմբերի 2010 - 11:13 AMT
Վլադիմիր Վայսը գտնում է, որ Հայաստան-Սլովակիա խաղում հաղթեց լավագույն թիմը

«Հայաստանի հավաքականը գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց և ես շնորհավորում եմ մեր մրցակցին: Մենք չկարողացանք լավ խաղալ, անշուշտ, դրա պատասխանատուն մարզիչն է, որը չկարողացավ լավ կազմ հավաքել: Հաղթեց լավագույն թիմը, որը կարող էր հաղթել նաև Իռլանդիայի ու Մակեդոնիայի հավաքականներին»,-ասել է Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստանի հավաքականից պարտություն կրելուց հետո:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր դաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին: Վայսը չժխտեց, որ նման խաղ ցուցադրելու դեպքում ՀՀ հավաքականը կարող է հավակնել B խմբի 2-րդ տեղին: ՀՀ հավաքականի կազմում Վայսը առանձնացրեց Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի խաղը:

Իսկ հիմնական կազմի ֆուտբոլիստ Ռոբերտ Վիտեկի բացակայության մասին, որը ծնկի վնասվածք է ստացել, մարզիչն ասաց. «Վիտեկի փոխարեն մենք հայտագրել ենք այլ ֆուտբոլիստների, որոնք պետք է փոխարինեն նրան»: