ՀՀՇ-ն դավաճանում է ազգի շահերը՝ համագործակցելով «Մուսավաթ» կուսակցության հետ

PanARMENIAN.Net - ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ադրբեջանական «Մուսավաթ» (ղեկավար` Իսա Ղամբար), Վրաստանի հանրապետական (ղեկավար`Դավիթ Ուսուպաշվիլի) կուսակցությունների հետ համատեղ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես նշված է, թե «այս կուսակցությունները պետք է համագործակցեն իրենց համար համընդհանուր սկզբունքների հաստատման գործում»:

«Պատմությանը քիչ թե շատ ծանոթ հայը պետք է տեղյակ լինի,որ Մուսավաթը Երիտթուրքական կուսակցության գաղափարակիցն էր`Հակահայության սկզբունքով:Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է 1911 թ-ին և իր գործունեության հիմքում ի սկզբանե դրել է հակահայկականությունն ու հայատյացությունը: «Մուսավաթի» ղեկավարների կողմից տարիներ շարունակ կազմակերպվել են հայերի ջարդեր,որոնցից ամենալայնածավալը 1920 թ-ի մարտին Շուշիի հայկական բնակչության կոտորածն էր, որի ընթացքում թուրքական յաթաղանին զոհ դարձան ավելի քան 20 000 շուշեցիներ: Ցավալի է,որ հայոց համազգային շարժում կուսակցությունը աչք է փակում այսպիսի երևույթների վրա, և ընդհանուր սեղան նստում, հայտարարություն է ստորագրում մի կուսակցության հետ, որը միայն չարիք ու ցավ է պատճառել Հայ ազգին:Որպես Հայ երիտասարդներ դատապարտում ենք այս քայլը, և զարմանում, թե ինչպես են այս մարդիկ օրերից մի օր բարձրանալու Ծիծեռնակաբերդի բարձունքն ու մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու..»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Հայազն» երիտասարդների միաբանության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---