ՄՊՀ-ում մեկնարկեց ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը10 հոկտեմբերի 2010 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը մեկնարկեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, փառատոնի հիմնական նպատակը գիտությունը հանրամատչելի դարձնելն է, ժամանակակից աշխարհում նրա տեղը և դերը ցույց տալը: Փառատոնին, որը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ԱՊՀ քսան առաջատար բուհերի ներկայացուցիչներ: Փառատոնում Հայաստանը ներկայացնում են Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ և ասպիրանտներ: Փառատոնի կենտրոնական հարթակը, որը նվիրված է ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարվան, կդառնան ՄՊՀ ֆունդամենտալ գրադարանը և համալսարանի առաջին ուսումնական մասնաշենքը: ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը կդառնա վերջերս մեկնարկած ԱՊՀ նորարարական նախագծերի բաց մրցույթի ընտրական փուլը: Մրցույթի հաղթողները կհրավիրվեն ԱՊՀ երկրների երիտասարդական նորարարական նստաշրջան, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 8-10-ը Մոսկվայում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |