11 հոկտեմբերի 2010 - 14:22 AMT
Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարը գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն է

Ջերմուկում շարունակվում է Կարեն Ասրյանիհուշամրցաշարը, որին մասնակցում են 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից:

Հուշամրցաշարի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տիգրան Քոթանջյանը, որը 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Կոնստանտին Շանավայի (Վրաստան) հետ: Քոթանջյանն ունի 5 միավոր, երկրորդ տեղում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանն է, որը նույնպես ունի 5 միավոր: Լավագույն եռյակը 4.5 միավորով փակում է վրացի գրոսմայստեր Կոնստանտին Շանավան:

Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար, կավարտվի հոկտեմբերի 14-ին:

2006թ. Շախմատի օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՖԻԴԵ-ի վարկանիշով նա ուներ 2634 միավոր և 4-ն էր ՀՀ լավագույն շախմատիստների ցուցակում: 2008թ. 28 տարեկան հասակում Ասրյանը վախճանվեց ինսուլտից: Այդ կապակցությամբ կասեցված «Շախմատի հսկաները» մրցաշարը կոչվեց նրա անունով: