11 հոկտեմբերի 2010 - 16:52 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գները հոկտեմբերի 11-17-ի համար

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հոկտեմբերի 11-ից 17-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման ` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, այս շաբաթ ոսկու գնման գինը կազմում է 14267.95 (+339.08), բացթողնման գինը` 15508.64 (+368.56) դրամ, արծաթի գնման գինը` 241.23 (+9.36), բացթողնման գինը` 262.21 (+10.18), պլատինի գնման գինը` 18069.19 (+499.47), բացթողնման գինը` 19640.42 (+542.90), իսկ պալադիումի գնման գինը կազմում է 6180.34 (+174.28), բացթողնման գինը` 6717.76 (+189.43) դրամ: