11 հոկտեմբերի 2010 - 17:42 AMT
ԱՄՆ-ում լույս է տեսել Մարկ Մուստյանի «Ժանդարմը» (The Gendarme) վեպը

ԱՄՆ-ում լույս է տեսել հայազգի Մարկ Մուստյանի «Ժանդարմը» (The Gendarme) գիրքը: Ինչպես գրոմ է The New York Times-ը, «Ժանդարմը» վեպը պատմում է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնռագաղթի ու զանգվածային սպանությունների մասին: Գլխավոր հերոսը՝ 92-ամյա թուրք Էմմետ Կոնը ծնվել է Օսմանյան կայսրությունում, սակայն Հալիպոլիի մարտում ծանր վիրավորվել է և սխալմամբ տեղափոխվել բրիտանական հոսպիտալ: Ապաքինվելով ֆիզիկապես՝ Կոնը մասնակիորեն կորցնում է հիշողությունը: Նա ամուսնանում է ամերիկուհի բուժքույրի հետ և մեկնում է ԱՄՆ:

«Եվ ահա, տասնյակ տարիներ անց, քաղցկեղից տառապող Կոնի ուղեղում հայտնվում են նրա անցած կյանքի մոռացված պատկերները, որոնք սարսափ են ներշնչում նրան իրենց դաժանությամբ ու անմարդկայնությամբ: Զառամյալ Կոնը տեսնում է իրեն 17-ամյա թուրք ժանդարմի կերպարում՝ դաժան մի մարդասպանի, որը տանջում և հալածում է հայերին, որոնք հարյուր հազարներով բռնագաղթվում են Արևմտյան Հայաստանից Սիրիա: Նա տեսնոմ է, թե ինչպես է թուրք ժանդարմը իր ձիու սմբակով տրորում հայ մանկան գլուխը: Կոնի տեսիլքներում 17-ամյա ժանդարմը, որին նա իր հետ է նույնացնում, սիրահարվում է ազդեցիկ հայացք ունեցող մի հայ աղջկա: Արդյունքում թուրք ժանդարմը փոխում է իր վերաբերմունքը հայ ժողվորդի հանդեպ: Վեպի վերջում 92-ամյա նախկին ժանդարմը հանգում է այն եզրակացության, որ նա նույնքան միայնակ է մահվան առաջ, որքան հայերը Թուրքիայի ու Սիրիայի սահմանին գտնվող մահվան դաշտում»,-գրում է թերթի մեկնաբան Մարկ Ռիդը «Մահվան երթը» հոդվածում: