11 հոկտեմբերի 2010 - 18:14 AMT
Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են դահլիճ, որտեղ ընթանում է Սոցինտերնի համաժողովը

Բաքվում «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) անդամները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Սոցինտերնի կոմիտեի նիստին ՀՅԴ ներկայացուցիչների մասնակցության դեմ: ՂԱԿ-ի ներկայացուցիչները, հավաքվելով Բաքվի բիզնես-կենտրոնի շենքի առջև, որտեղ անցնքում է հավաքը, վանկարկել են՝ «Դուրս կորեք հայ դաշնակներ», «Ոչՙ դաշնակների արյունոտ ահաբեկչությանը»: Իրավապահ մարմինների աշխատակիցները, ուժ կիրառելով, ցրել են չարտոնված պիկետը:

Սակայն ՂԱԿ-ի մի քանի անդամներ ներխուժել են շենք, հետո՝ դահլիճ, մի քանի սեղան են շրջել և պահանջել են, որ հայերը լքեն Բաքուն: Ոստիկանությունը 17 մարդ է ձերբակալել, հայտնում է AZE.az-ը: