Գևորգ Գևորգյան. «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի

Գևորգ Գևորգյան. «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի

PanARMENIAN.Net - «Մոսկվա» կինոթատրոնում անցնում է «Կինոաշուն« փառատոնի բացման արարողությունը, որը կտևի մինչև նոյեմբերի 10-ը: «Կինոաշուն» փառատոնը կբացվի Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմով: «Կինոաշուն« փառատոնը ստեղծվել է որպես հակակշիռ այն մեղադրանքներին, որ հայկական կինո գոյություն չունի: Իրոք, հայկական կինոն արվեստի այն ճյուղն էր, որ առավելագույնը տուժեց ԽՍՀՄ փլուզումից: Այս փառատոնն առաջին քայլն է, որը հայ ժողովրդին կվերադարձնի նրա հարստությունն ու հայկական կինոյին հաղորդակցվելու հնարավորությունը»,-իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նա նշել է, որ փառատոնի ընթացքում Հայաստանի տարբեր կինոդահլիճներում, Սիրահարների պուրակում և Կասկադում շուրջ 100 հայկական ֆիլմեր կցուցադրվեն: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ ու սեմինարներ, ինչպես նաև լավագույն գրախոսության հեղինակը կպարգևատրվի 100 000 դրամով:

«Ես շատ ուրախ եմ, որ Երևանում թատերական ու երաժշտական աշունների հետ մեկտեղ, կլինի նաև կինոաշուն, և «Երևանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կստանան հաղորդակցվելու հայկական կինոյին, որը մենք կարող էինք կորցնել»,-ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---