Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկից

Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկից

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը և ՀՅԴ Բյուրոյի «Հայ Դատի» և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Մինչև նիստի սկսվելը մեծ թվով լրատվամիջոցներ ՀՅԴ պատվիրակությունից հիմնականում հետաքրքրվել են ղարաբաղյան խնդրով և հայ-թուրքական հարաբերություններով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը:

Ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին ադրբեջանական պատվիրակության ներկայացուցչի դժգոհությանը` Կիրո Մանոյանը հայտնել է, որ Ադրբեջանը դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար: Կիրո Մանոյանը շեշտել է նաև, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել:

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան իր կողմից ողջունել է կողմերի միջև բուռն քննարկման փաստը և ամփոփելով նիստի արդյունքները` կարևորել է հանձնախմբի ժողովների կարևորությունը և հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին և իրարից հեռու դիրքորոշումներին` հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապանդմանը:

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն իրենց ոճին հատուկ, սկսել են աղավաղել Կիրո Մանոյանի խոսքը, մասնավորապես նշելով, թե իբր Կիրո Մանոյանը ղարաբաղյան հակամարտությունը բնորոշել է իբրև Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, այնինչ Կիրո Մանոյանը իր բոլոր հարցազրույցներում բառացիորեն այն անվանել է ղարաբաղա-ադրբեջանական, հաղորդում է ՀՅԴ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---