Լուրերն այն մասին, որ Հայաստան-Անդորա խաղի բոլոր տոմսերը սպառվել են, չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՀՖՖ մամլո ծառայությունից, Երևանում լուրեր են տարածվել այն մասին, որ Հայաստան-Անդորա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են: Սակայն տոմսերը դեռ վաճառքում են և երկրպագուները կարող են ձեռք բերել դրանք հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող տոմսարկղերում և «Hummel» խանութներում:

Տոմսերի արժեքը 2000-6000 դրամ է:

Հայաստան-Անդորա խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանի հանրապետական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---