12 հոկտեմբերի 2010 - 13:53 AMT
Ավարտվել է Սլովենիայի նախագահի այցը Հայաստան

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյրքի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը, երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները:

Այնուհետեւ Սլովենիայի նախագահն եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, այցելել` Գանձարան եւ Մայր Տաճար:

Ավարտելով պաշտոնական այցը` Սլովենիայի Նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: