Բերնար Քուշները խորտակեց ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի երազանքը

Բերնար Քուշները խորտակեց ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի երազանքը

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Ֆրասնայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները հայտարարել է , որ ողջունում է Թուրքիայի արտաքին ակտիվ քաղաքականությունը, նա ասել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցում անփոփոխ է մնում: «Ոչ»,- հայտարարել է Քուշները Hurriyet թերթի հարցին, թե փոխվել է արդյոք Ֆրանսիայի դիրքորոշումը:

«Մենք պարբերաբար բանակցությունների գլուխներ ենք բացում Թուրքիայի և ԵՄ միջև, և այդ գործընթացը գնում է բնական ճանապարհով: Այն չի կարող արագացվել»,- ասել է Քուշները:

Ֆրանսիայի նախագահ Նիկլոյա Սարկոզին Թուրքիայի ԵՄ մտնելու գլխավոր ընդդիմադիրն է: Սարկոզիի խոսքերով, Թուրքիան չի կարող լինել ԵՄ անդամ մշակութային և քաղաքակրթական տարբերությունների պատճառով, բայց կարող է արտոնյալ գործընկերության հույս ունենալ, գրում է Today’s Zaman թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---