12 հոկտեմբերի 2010 - 14:27 AMT
Ադրբեջանը շարունակում է մեծացնել ՊՆ ռազմական բյուջեն

Ադրբեջանը 2011-ին կմեծացնի պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինասնավորման ծավալը 89.7 տոկոսով կամ 2 մլրդ 511 մլն մանաթով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:

«2011-ի պետբյուջեի նախագծում պաշտպանության համար հատկացվել է 1 մլրդ 325 մլն մանաթ: Հատուկ նախագծերի ֆինանսավորման համար, որոնք ուղղված են Ադրբեջանի ռազմական պոտենցիալը հզորացնելուն, նախատեսվում է 1մլրդ 87 մլն մանաթի հատկացում Ադրբեջանի նախագահի հանձնարարականի համաձայն: Որոշակի միջոոցներ հատկացվելու են նաև պետական ներդրումային ծրագրի շրջանակներում»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ այդպիսով 2011-ին պաշտպանության ոլորտի ֆինանսավորման ծավալը կկազմի 2 մլրդ 511 մլն մանաթ, ինչը 1 մլրդ 187 մլն-ով կամ 89.7 տոկոսով ավելի է 2010-ի ցուցանիշից:

Շարիֆովի խոսքերով, 2011-ին պաշտպանության ծախսերի տեսակարար կշիռը կկազմի բյուջետային ծախսերի 19.6 տոկոսը, մինչդեռ 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 10.7 տոկոս: