Միջնաժամկետ հեռանկարում սպասվում է հայկական կոնյակի գնի բարձրացում

Միջնաժամկետ հեռանկարում սպասվում է հայկական կոնյակի գնի բարձրացում

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը միջնաժամկետ հեռանկարում նախատեսում է բարձրացնել կոնյակի գինը: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երևանում լեգենդար կոնյակի նոր փաթեթավորումը ներկայացնելուն նվիրված մամլո ասուլիսում հաղորդել է Արևելյան Եվրոպայի երկրներում և Ռուսաստանում Pernod Ricard մարքետինգի գծով տնօրեն Սիրիլ Կլակենը: Միաժամանակ նա հավելել է, որ տվյալ պահին զգալի գնային փոփոխություն չի նախատեսվում:

Փոփոխության ենթարկվել են ապրանքանիշը, պիտակը և նվերի տուփը: Նոր ապրանքանիշի վրա փյունիկը` վերածնունդի խորհրդանիշը, համադրվում է այբբենարանի առաջին տառի հետ, որը խորհրդանշում է առաջնորդություն:

Իր հերթին Pernod Ricard Armenia ընկերության ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը պարզաբանել է, որ նոր փաթեթավորումով 3 և 5 աստղանի կոնյակի գները չեն բարձրանա, իսկ առավել բարձր դասի կոնյակների գները մի քիչ կբարձրանան: Նրա խոսքերով, դա կապված է ոչ միայն նոր փաթեթավորման, այլ նաև նրա հետ, որ խաղողի գինը թանկանում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---