12 հոկտեմբերի 2010 - 17:20 AMT
Հոկտեմբերի 18-ին Հայաստանում Իտալիայի դեսպանատանը կբացվի իտալերեն լեզվի շաբաթը

Հոկտեմբերի 18-ին Հայաստանոըւմ Իտալիայի դեսպանատանը կբացվի աշխարհում իտալերեն լեզվի շաբաթը: Միջոցառումը, որ կազմակերպում է Իտալիայի ԱԳՆ-ն, նպատակ ունի զարգացնելու մշակութային համագործակցությունն ու իտալերենի նշանակությունը որպես մշակույթի կրողի: Շաբաթվա թեման է «A Friendly Language: Our and Other People’s Italian» (Una Lingua per Amica: l’Italiano Nostro e degli Altri):

Նախաձեռնության կազմակերպիչն է ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը, Երևանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ՝ Հայաստանում ժառանգության օրվա շրջանակներում:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենան թատերական բեմականացումներ, ցուցահանդեսներ, խորհրադժողովներ: