12 հոկտեմբերի 2010 - 17:57 AMT
Հայ օգնության միությունն իր 100-ամյակը կնշի Երևանում

Սեպտեմբերի 12-ին մեկնարկում են Հայ օգնության միության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 17-ը: Այդ մասին հաղորդել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության խորհրդական Գրասիելա Գևորգյանը մամլո ասուլիսում: Նա նշել է, որ այսօր տեղի կունենա ընդունելություն ՀՀ նախագահի մոտ, իսկ վաղվանից տեղի կունենան տոնական միջոցառումներ, միության մասին պատմող ֆիլմի պրեմիերան, իսկ տոնական համերգը տեղի կունենա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, այգու բացում Կոմիտասի անվան պանթեոնում: «Հոկտեմբերի 16-ին մենք կայցելենք Պռոշյան ավանի ազատամարտիկներին հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ նաև ծառատունկ տեղի կունենա»,-ասել է Գևորգյանը: