Հոկտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը: Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հոկտեմբերի 11-ին Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ «երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, և բռնության յուրաքանչյուր դրսևորում դպրոցում անընդունելի է և դատապարտելի»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---