Հայաստանի կառավարությունում կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

Հայաստանի կառավարությունում կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը զեկուցել է ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում խորհրդի կանոնակարգի վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում` նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ Ներկայացված փոփոխությունները և լրացումները հաստատվել են խորհրդի կողմից։

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2009թ. և 2010թ. առաջին եռամսյակի արդյունքների մոնիտորինգի մասին հաշվետվությունները։

Ի գիտություն է ընդունվել նաև Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավարի զեկույցը GRECO-ի կողմից գնահատման համապատասխանության արդյունքների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---