13 հոկտեմբերի 2010 - 11:23 AMT
Հայաստանի հավաքականը երրորդն է Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում

Հոկտեմբերի 12-ին Երևանում Հայաստանի ազգային հավաքականն առանց դժվարության հաղթեց Անդորայի հավաքականին Եվրո-2012 ընտրական մրցաշարում:

Առաջին գոլը 4-րդ րոպեին խփեց Գևորգ Ղազարյանը՝ դառնալով Հայաստանի հավաքականի 100-երորդ գոլի հեղինակը: Հերթական հարձակման ժամանակ, Յուրա Մովսիսյանի հարվածից հետո դարպասապահը դժվարությամբ ետ մղեց գնդակը, սակայն Հենրիխ Մխիթարյանը կարողացավ ավարտին հասցնել հարձակումն ու 16-րդ րոպեին խփեց երկրորդ գոլը: Թիմերն ընդմիջման գնացին 3:0 հաշվով, 33-րդ րոպեին գրոհին միացավ ավագ Սարգիս Հովսեփյանը և աջ եզրից գնդակն ուղարկեց տուգանային, որտեղ գնդակն ընդունեց Յուրա Մովսիսյանն ու խփեց իր երրորդ գոլը հավաքականի կազմում:

53-րդ րոպեին Մովսիսյանին փոխարինեց Հովհաննես Գոհարյանը: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին խաղը նույն ոգով և ևս մեկ գոլ խփեցին երկրորդ խաղակեսում: Երկրորդ խաղակեսի սկզբին, 52-րդ րոպեին Մարկոս Պիզելին խփեց չորրորդ գոլը և խաղն ավարտվեց 4:0 հաշվով:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով Եվրո-2012 ընտրական փուլի B խմբի երրորդ հորիզոնականում է: Առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է 9 միավորով, երկրորդում Իռլանդիայի հավաքականն է, որը նույնպես 7 միավոր ունի: