Կալիֆորնիայի հայ աշակերտները դասագրքեր են ստացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից

Կալիֆորնիայի հայ աշակերտները դասագրքեր են ստացել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հյուրընկալվել էր Գլենդեյլի «Նարեկ» հայկական շաբաթօրյա դպրոցի սաներին: Նպատակը` ամերիկյան միջավայրում ապրող եւ օտար կրթություն ստացող, նաեւ` հայկական արմատներից չհեռացող հայ երեխաների հետ զրույցն էր անմիջական, անկաշկանդ մթնոլորտում:

Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանին եւ երկրից դուրս ՀՀ-ն ներկայացնող կառույցների գործառույթներին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելության հաջորդ նպատակը հայերեն դասագրքերի մասին ուսուցիչների եւ աշակերտների կարծիքը լսելն էր:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված հայերեն դասագրքերի մի մեծ խմբաքանակ ՀՀ Գլխավոր հյուպատոսության ջանքերով տեղափոխվել էր Լոս Անջելես եւ անվճար տրամադրվել աշակերտներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---