13 հոկտեմբերի 2010 - 15:52 AMT
Արմեն Երիցյան. Արդյունաբերական անվտանգությունը կարևոր դեր է կատարում պետության անվտանգության ապահովման գործում

Խաղաղ ժամանակ արդյունաբերական և արտադրական անվտանգությունը կարևոր դեր է խաղում պետության անվտանգության ապահովման մեջ: Չէ որ պատերազմի ժամանակ մարդկային զոհերը կանխատեսելի են, բայց խաղաղ ժամանակ նույնիսկ մեկ մարդու մահն անթույլատրելի է, հատկապես, երբ դա տեղի է ունենում աշխատավայրերում անփութության և անպատասխանատվության պատճառով: Այդ մասին Երևանում ԱՊՀ արդյունաբերական անվտանգության միջկառավարական խորհրդի 8-րդ նիստում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

«Այդ առումով մեզ վրա հսկայական պատասխանատվություն է դրվում, և միջկառավարական խորհուրդը ղեկավար օղակ է, որտեղ բարձր մակարդակում տեղի է ունենում տեղեկատվության և փորձի փոխանակում, համակարգվում են անվտանգության հարցեր»,- ասել է նախարարը:

Ներկայացնելով Հայաստանում արդյունաբերական անվտանգության իրավիճակը` Երիցյանը նշել է, որ ՀՀ ԱԻՆ-ը մշակում և իրականացնում է տեխնիկական անվտանգության ծրագիր, համագործակցում է տնտեսվարող սուբեյեկտների հետ և վարում է արդյունաբերական անվտանգության գրանցում:

Նրա խոսքերով, խորհրդի կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր նիստի ժամանակ նախագահությունն անցնում է այն ընդունող երկրին, իսկ համանախագահներ դառնում են նախկին և ապագա նախագահները: