13 հոկտեմբերի 2010 - 17:00 AMT
ՀՀ վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Եկատերինբուրգ

Հայաստանի հասարակական-քաղաքական և գործարար շրջանների պատվիրակությունը կժամանի հոկտեմբերի 22-ին, իսկ հաջորդ օրը կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ռուսական կողմը ղեկավարում է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, իսկ հայկական կողմը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «Накануне.RU»-ն:

«Խոսքն, ամենից առաջ, գնում է այն ոլորտների մասին, որտեղ Սվերդլովի մարզի ձեռնարկությունների կոոպերացիան հայկական ընկերությունների հետ կարող է փոխշահավետ լինել և զգալի մրցունակ առավելություններ տալ: Դա և էներգետիկան է, և մետաղագործությունը, և տրանսպորտային մեքենաշինությունը, ոսկերչական և դեղագործական արտադրությունը»,- ասել է Սվերդլովի կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Կոզլովը:

Միջկառավարական հանձնաժողովի արդյունքում նախատեսվում է հատուկ արձանագրության ստորագրում Սվերդլովի մարզի և ՀՀ կառավարության միջև: