13 հոկտեմբերի 2010 - 17:11 AMT
Աշոտ Պետրոսյան. Յուրաքանչյուր տարի դժբախտ պատահարների թիվը Հայաստանում նվազում է

Տեխնիկական անվտանգության ապահովման համար առաջին հերթին պատասխանատու է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Աշոտ Պետրոսյանը;

Ըստ Պետրոսյանի, ՀՀ արտակարգ իրավիճակների տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վերահսկողության գործառույթներ չունի, փոխարենը այն տարին մեկ անգամ տեխանվտանգության փորձաքննություն է անցկացնում երկրի առավել վտանգավոր օբյեկտներում: «Նման փորձաքննությունների ժամանակ մենք մատնանշում ենք այն թերությունները, որոնք պետք է շտկվեն»,-ասել է նա:

Պետրոսյանը նշել է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կատարում են օրենքի պահանջները, խնդիրներ չունեն անվտանգության տեխնիկայի ապահովման հետ: Նա հայտնել է նաև, որ ամեն տարի դժբախտ պատահարների թիվը նվազում է: «Այս պահի դրությամբ նախարարությունում ձևավորվում է մի կառույց, որը կկարողանա վերահսկել տնտեսվարող սուբյեկտների տեխնիկական անվտանգության մակարդակը»,-ասել է Աշոտ Պետրոսյանը: