Լևոն Զուրաբյան. Հայաստանին օդի պես անհրաժեշտ է քաղաքական համակարգի արմատական առողջացումը

Լևոն Զուրաբյան. Հայաստանին օդի պես անհրաժեշտ է քաղաքական համակարգի արմատական առողջացումը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանն այցելել է Մոսկվա աշխատանքային այցով: Ինչպես «Ռսբալտին» են հայտնել պատվիրակության կազմում սեփական աղբյուրները, Զուրաբյանը հանդիպել է ՌԴ իշխանական կառույցների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Ինչպես ասել է Զուրաբյանը, սեպտեմբերի 17-ի հանրահավաքին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ չեն ցանկանում հաշտվել ստեղծված իրավիճակի հետ և պահանջում են անհապաղ լեգիտիմ իշխանություն ձևավորել, անցկացնելով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Ըստ Զուրաբյանի, հոկտեմբերի 15-ին հանրահավաքին խոսվելու է կաշառակերության մասին, որը քայքայում է ՀՀ քաղաքական ու տնտեսական համակարգը: Նախատեսվում է նաև օգտագործել Երևանում հոկտեմբերի 19-21 կայանալիք ԵԽ «Հանուն ժողովրդավարության» համաժողովը, որին մասնակցում է ԵԽ և նրա ԽՎ բարձրագույն ղեկավարությունը, հասցնելու համար համաշխարհային հանրությանը իրողությունը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների խախտման վերաբերյալ:

«Ռուսաստանում արդեն հասկանում են, որ ՀՀ-ի կոռումպացված իշխանությունները, աստիճանաբար գլխացավանք են դառնում նրա համար: Ցանկացած պետություն, այդ թվում նաև ՌԴ-ն, շահագրգռված է առողջ քաղաքական ու տնտեսական համակարգ ունղեցող երկրի պես դաշնակից ունենալ»,-ասել է Զուրաբյանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---