13 հոկտեմբերի 2010 - 18:06 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել է թիվ 170 ավագ դպրոցի սաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, կարևոր է համարում երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշման հարցում ռացիոնալ քայլեր կատարելը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հյուրընկալվել էին մայրաքաղաքի թիվ 170 ավագ դպրոցի սաները:

«Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետևելով կամ` պատահական ընտրությամբ: Կարևոր դեր է կատարում նաև նախասիրությունը: Այդ ճանապարհն առավել դյուրին դարձնելու հարցում էական դեր կարող է ունենալ ուսումնառության տարիներին տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ համագործակցությունը: Որպես կանոն, ամենաճիշտ տպավորությունը ստեղծվում է տեղում` սեփական բացահայտումների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը»,--աշակերտների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նա պատասխանել է նաև պատանիներին հետաքրքրող հարցերին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: