13 հոկտեմբերի 2010 - 19:26 AMT
ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարի հաղթողն է դարձել պաշտպանության նախարարության թիմը

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է «ՀՀ վարչաեպտի գավաթի» եզրափակիչը, որի ժամանակ հանդիպել են պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության ֆուտբոլի թիմերը:

Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով ՊՆ թիմի օգտին:

Երրորդ տեղի համար պայքարում խաղացել են կրթության և գիտության նախարարության ու առողջապահաության նախարարության թիմերը, հաղթանակ է տարել վերջինը:

Եզրափակիչ խաղին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն էլ հանձնեց գավաթը հաղթողներին, երկրորդ տեղի համար պարգևը հանձնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Մրցաշարի հաղթողները ստացել են 600 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցնողները` 400 հազար դրամ, երրորդ տեղը` 200 հազար դրամ: