13 հոկտեմբերի 2010 - 21:53 AMT
Հոկտեմբերի 12-ին Կորեայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի նախագահ Լի Մյուն-բակին

Հոկտեմբերի 12-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի նախագահ Լի Մյուն-բակին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք նշվեց, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանի և Կորեայի միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը շարունակաբար զարգանում և ամրապնդվում են: Կարևորվեց երկու երկրների ղեկավարների փոխայցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև գործարար կապերի ընդլայնումը` առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:

Դեսպան Սարգսյանընշեց, որ Կորեայիմի շարք գործակալություններիև հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում երկկողմ շփումների, կրթական և մշակութային փոխանակումների ընդլայնմանը: Միաժամանակ նա շեշտեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների ներգրավումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ համատեղ ծրագրերի սկզբնավորման համար:

Նախագահ Լի Մյուն-բակը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի հետհամագործակցությաննորոլորտներ գտնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել փոխշահավետ երկկողմ հարաբերությունների առաջխաղացում: Նա հաջողություն մաղթեց Հայաստանի նորանշանակ դեսպանին` երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման իր առաքելությունն իրագործելու ընթացքում` խոստանալով կորեական կողմի աջակցությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: